Տիգրան Սարգսյանը աշխատանքային հանդիպում Է ունեցել Ղրղզստանի նախագահի հետ

Տիգրան Սարգսյանը աշխատանքային հանդիպում Է ունեցել Ղրղզստանի նախագահի հետ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին իրազեկել Է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի նախապատրաստման մասին, որն ապրիլի 14-ին տեղի Է ունենալու Բիշքեկում:

Ինչպես տեղեկացրել են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությու նում, հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսական փոխգործակցության հարցերը եւ միության տնտեսության ինտեգրացիոն ներուժի օգտագործման, երրորդ երկրների հետ առեւտրատնտեսական կապերի հնարավորությունները:

Ղրղզստանի նախագահը հատուկ ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ հանձնաժողովի գործունեությունը պետք Է միտված լինի եվրասիական տարածքում բիզնեսի զարգացման համար լավագույն պայմանների ապահովմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում