Թուրքիան դավանանքի ազատությունն ամենաշատը սահմանափակող երկրներից է

Թուրքիան դավանանքի ազատությունն ամենաշատը սահմանափակող երկրներից է

Ամերիկյան PEW հետազոտական կենտրոնը Թուրքիան ներառել է պետության կողմից դավանանքի ազատությունն ամենաշատը սահմանափակող երկրների շարքում: Այս մասին հայտնում է BBC-ի թուրքական ծառայությունը:

Ուշագրավ է, որ նախորդ տարի ևս Թուրքիան ներառված է եղել «ամենաշատ սահմանափակումներ ունեցող» երկրների շարքում: Ներկայում այդ երկրների շարքում են նաև Իրաքը, Սիրիան, Իրանը, Չինաստանը և Սաուդյան Արաբիան:

Հետազոտական կենտրոնը նաև արձանագրել է, որ Թուրքիայում աճում է «կրոնական հիմքով թշնամանքը հասարակության ներսում»: Ընդ որում, այս ոլորտում երկիրը նախորդ տարվա համեմատ հետընթաց է ապրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում