Ընտրությունների որակի և արդյունքների հետ կապված հասարակության մեջ հարցականներ գրեթե չկան. Արմեն Աշոտյան

Ընտրությունների որակի և արդյունքների հետ կապված հասարակության մեջ հարցականներ գրեթե չկան. Արմեն Աշոտյան

Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների որակի և արդյունքների հետ կապված հարցականներ գրեթե չկան, ինչի վկայությունն է այն հանգամանքը, որ հասարակության մեջ հետընտրական քննարկումներ և տրամադրություններ չկան: Ապրիլի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Իսկ եթե կան կետային հարցականներ, դրանց տրվում ե ն հստակ պատասխաններ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Աշոտյանը:

Նա անդրադարձավ նաև դիտարկմանը, թե հետընտրական դիսկուրս, այնուամենայնիվ, կա, քանի որ Երևանի մանկապարտեզների և դպրոցների մի խումբ տնօրեններ դատական գործընթաց են սկսել «Իրազեկ քաղաքացիների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոննիսյանի դեմ, ով ընտրություններից առաջ ձայնագրություն էր ներկայացրել մանկապարտեզների և տնօրենների կողմից ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքելու վերաբերյալ: Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ ինքը մի քանի անգամ իրենց տեսակետը ներկայացրել է և չի ցանկանում քաղաքական մեկնաբանություն տալ իրավական գործընթացներին, որտեղ մի խումբ քաղաքացիներ փորձում են պաշտպանել իրենց իրավունքները: «Ես կոչ եմ անում այս խնդիրը բացառապես դիտարկել իրավական դաշտում»,– եզրափակեց Արմեն Աշոտյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում