Զբոսաշրջիկները մեկ տարում 1,4 մլն եվրո են նետել Հռոմի շատրվան

Զբոսաշրջիկները մեկ տարում 1,4 մլն եվրո են նետել Հռոմի շատրվան

Զբոսաշրջիկները 2016 թվականին ընդհանուր առմամբ շուրջ 1,4 միլիոն եվրո են նետել Հռոմի Տրեւի շատրվան: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել է իտալական La Repubblica թերթը: Վերջին անգամ նման հաշվարկները հրապարակվել են 2013 թվականին, նոր արդյունքը նախորդին գերազանցում է 100 հազար եվրոյով: 

Ըստ վիճակագրության՝ ճանապարհորդները գերադասում են նետել եվրոներ, դոլարներ եւ իեններ, սակայն վերջին ժամանակներս շատրվանում ավելի ու ավելի շատ են հանդիպում ավստրալական դոլարներ:

Փողը կհանձնվի Caritas կաթոլիկական բարեգործական կազմակերպությանը, որն այն կուղղորդի չքավոր ընտանքների համար անվճար գերշուկայի եւ ճաշարանների ծրագրին, աղքատների համար ապաստարաններին եւ այլ նպատակների:

Հաղորդվում է, որ, բացի մետաղադրամներից, տարբեր ժամանակներում Տրեւիից հանել են մեդալիոններ՝ Կույս Մարիամի եւ Հռոմի Ֆրանցիսկոս պապի պատկերներով, բանալիներ, դնովի ծնոտներ, կողպեքներ, ապարանջաններ, ինչպես նաեւ բազմաթիվ արեւապաշտան ակնոցներ:

Տրեւի շատրվանը խոշորագույնն է Իտալիայում. դրա լայնությունը կազմում է 20 մետր, բարձրությունը՝ 26 մետր: Հավատալիքի համաձայն՝ նա, ով թիկունքով կագնի կառույցի մոտ եւ այնտեղ մետաղադրամ նետի, կրկին կգա Հռոմ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում