Սիրիայում ԻՊ-ի քիմիական զենքի պահեստին կոալիցիայի հարվածից հարյուրավոր մարդիկ են զոհվել.SANA

Սիրիայում ԻՊ-ի քիմիական զենքի պահեստին կոալիցիայի հարվածից հարյուրավոր մարդիկ են զոհվել.SANA

Հարյուրավոր մարդկանց թունավորման Է հանգեցրել ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ռազմաօդային ուժերի հարվածը, որը հասցվել Է Դեյր Էզ Զոր քաղաքի (Դամասկոսից 420 կիլոմետր հեռավորության վրա) մերձակա Ջալթայի շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շտաբին ու պահեստին: Այդ մասին ասված Է Սիրիայի ԶՈւ-ի հրամանատարության՝ SANA գործակալության կողմից տարածված հայտարարության մեջ:

Դրանում նշվում Է, որ օդուժի հարձակումը տեղի Է ունեցել ապրիլի 12-ին տեղական ժամանակով ժամը 17:30-ին: Դրա հետեւանքով ոչնչացվել են մեծ թվով ահաբեկիչներ, այդ թվում՝ օտարերկրացի վարձկաններ:

«Սակայն ռմբակոծությունից հետո պահեստի վրա դեղին ծուխ Է բարձրացել: Դա վկայում Է այն մասին, որ այնտեղ պահվում Էին թունավոր նյութերի պաշարներ,-նշվում Է փաստաթղթում:- Գրոհի հետեւանքով թունավորումից զոհվել են հարյուրափոր մարդիկ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ»:

«Այդ միջադեպը կրկին հաստատում Է, որ ահաբեկչական կազմակերպություններն ունեն քիմիական զենքի պաշարներ, նրանք հնարավորություն ունեն այն ստանալ, պահել եւ օգտագործել հայտնի տարածաշրջանային պետությունների աջակցության շնորհիվ»,-ընդգծվում Է փաստաթղթում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում