Այս տարի կիրականացվի $850 մլն-ի ներդրում. Սուրեն Կարայան (տեսանյութ)

Այս տարի կիրականացվի $850 մլն-ի ներդրում. Սուրեն Կարայան (տեսանյութ)

Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ոչ միայն վստահեցնում է, որ 2017 թվականին երկրում կապահովվի 850 մլն դոլարի ներդրում, այլ նաև ակնկալում է ավելին:

«3,2 միլիարդի մասին է հայտարարվել, ու դա մի քանի տարվա ծրագիր է: Այս տարի նախատեսվում է, որ կլինեն 850 մլն դոլարին համարժեք ներդրումներ, որոնց ֆինանսակա ն աղբյուրներն ու իրականացնողներն արդեն հստակ են: Ինչպես տեսնում եք, արդեն շատ ակտիվ ներդրումային ծրագրերը քննարկվում են և ներդրումներ արդեն իսկ իրականացվել են: Հույս ունենք, որ ներդրումները նույնիսկ ավելին կլինեն քան 850 մլն դոլարը», – ասաց Սուրեն Կարայանը՝ հավելելով, որ հիմնական ներդրումները կիրականացվեն էներգետիկայի, հանքարդյունաբերության, թեթև արդյունաբերության, դեղագործության ոլորտում և սննդի վերամշակման ոլորտներում:

«Ինչ վերաբերում է աղբյուրներին, ինչպես գիտեք, այստեղ ստեղծվեց Հայաստանի ներդրողների ակումբ, դա աղբյուրներից մեկն է: Մնացածը` շատ բազմազան աղբյուրներ են, կան մասնավոր ներդրողներ, որոնք հետաքրքրություն են հայտնել և արդեն իսկ սկսել են ներդրումներ իրականացնել», – ասաց Սուրեն Կարայանը` ավելացնելով, որ ներդրողների թվում կան ինչպես ՀՀ քաղաքացիներ, այնպես էլ այլ երկրներում ապրող ազգությամբ հայեր:

Հարցին, թե հնարավո՞ր է՝ նախարարը բանակցի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ՝ նրա խոստացած 15 միլիարդ դոլարի ներդրումները ՀՀ բերելու համար, Կարայանը նշեց, որ ներդրումներ բերելու հարցով պատրաստ է բանակցել բոլորի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում