ՄԻՊ-ը մեծ ուշադրություն է դարձնելու երեխաների իրավունքների պաշտպանությանը

ՄԻՊ-ը մեծ ուշադրություն է դարձնելու երեխաների իրավունքների պաշտպանությանը

Մարդու իրավունքների պաշտպանին մեծ արտոնություններ են տրվել երեխաների իրավունքների պաշտպանության մասով: «Ապրիլի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«2017 թվականին առավել մեծ ուշադրություն է դարձվելու այդ ոլորտին: Մարդու իրավունքների պաշտպանն օրենքով ճանաչված է որպես երեխաների իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների մոնիթորինգ իրականացնող մարմին: Բացի այդ, տրվել է նոր կարգավորում, որտեղ անարգել այցելություն կարող ենք իրականացնել կրթական ցանկացած հաստատություն: Մենք արդեն իսկ այցելում ենք մանկապարտեզներ, դպրոցներ և այլ հաստատություններ»,- նշեց Թաթոյանը:

ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում են նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները:

«Հասարակական կազմակերպությունների հետ համատեղ քննարկվել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության օրենքի նախագիծը, ինչպես նաև կազմակերպվել են մի շարք հանրային լսումներ: Ունեցանք մի քանի շեշտադրումներ, որոնք ուղղված են հասարակությանը ապահովելու համար ֆիզիկական միջավայրի և փոխադրամիջոցների մատչելիությունը»,- ասաց Թաթոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում