Ամբողջը մաքրում ենք, ագրեսիվ գնում ենք առաջ. Կարեն Կարապետյան

Ամբողջը մաքրում ենք, ագրեսիվ գնում ենք առաջ. Կարեն Կարապետյան

Կառավարությունը հավանություն տվեց «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի կատարման 2016թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունմամբ ակնկալվում է առավել հրապարակային դարձնել Հայաստանում իրականացվող մասնավորեցման քաղաքականությունը և արդյունքները:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքվեց մնացած ընկերությունների հարցով: ՀՀ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը տեղեկացրեց, որ, ի կատարումն վարչապետի հանձնարարականի, շրջանառության մեջ է դրվել 2017-2020 թթ. մասնավորեցման ծրագիրը. «այն ամբողջությամբ նոր ծրագիր է, որում ընդգրկված է 42 ընկերություն, որոնցից 23-ը հին՝ 2006-2007-թթ. ծրագրերից են, 17՝ նոր ընկերություններ են»:

Վարչապետը հանձնարարեց «մաքրել» դաշտը, գույքագրել այդ ընկերությունները: «Ամբողջը մաքրում ենք, ագրեսիվ գնում ենք առաջ: Ճկուն մեխանիզմ ենք ստեղծում»,- ասաց Կարապետյանը:

Պատասխանելով վարչապետի հարցին՝ Արման Սահակյանը տեղեկացրեց, որ ոլորտի վերաբերյալ նախատեսվող բարեփոխումների առաջարկությունները կներկայացվեն մեկ ամսվա ընթացքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում