Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ զորավարժության

Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ զորավարժության

Ադրբեջանը պատրաստվում է մոտ 30 հազար զինվորականի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժություն իրականացնել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական interfax.az-ին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Զորավարժությունը մեկնարկելու է ապրիլի 16-ին: Զորավարժության մեջ ներգրավված են լինելու մոտ 30 հազար զինվորականներ, ավելի քան 250 միավոր տանկեր և զրահապատ տրանսպորտային միջոցներ, մոտ 200 տարբեր տրամաչափի հրետանահրթիռային միջոցներ, 25 միավոր ռազմական ինքնաթիռներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում