Սիրիայում հրադադարի ռեժիմը քայքայելու փորձեր են արվում. Լավրով

Սիրիայում հրադադարի ռեժիմը քայքայելու փորձեր են արվում. Լավրով

Սիրիայում հրադադարի ռեժիմը քայքայելու փորձերը դեռևս շարունակվում են: Նման հայտարարությամբ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդես է եկել Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմի հետ հանդիպման ժամանակ:

«Առաջընթացը, որը մեզ հաջողվեց ապահովել թուրք և իրանցի գործընկերների, Սիրիայի կառավարության հետ, Ղազախստանի աջակցությամբ, աստանյան ֆորմատում ԱՄՆ դիտորդական մասնակցությամբ, ոչ բոլորին է հաճույք հաճելի: Փորձեր են արվում քայքայել հրադադարի ռեժիմը, որը համաձայնեցվել էր Աստանայում և որը ողջունել են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում»,– ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ասել է Լավրովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում