Արման Թաթոյանը պահանջում է պատասխանատվության ենթարկել «Սևան» հոգեբուժական հիվանդանոցի տնօրենին

Արման Թաթոյանը պահանջում է պատասխանատվության ենթարկել «Սևան» հոգեբուժական հիվանդանոցի տնօրենին

Հոգեբուժարաններում անձի իրավունքների ապահովման աշխատանքները 2017 թվականին լինելու են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Այցելել ենք «Սևան» հոգեբուժական հիվանդանոց, որտեղ բացահայտել ենք բազմաթիվ խնդիրներ: Հոգեբուժարանի տնօրենը մեր բոլոր առաջ քաշած խնդիրների տակ գրել է, որ իրականությանը չի համապատասխանում: Ես վստահեցնում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանը իրականությանը չհամապատասխանող տեղեկություն չի տրամադրում»,– հավաստիացրեց Թաթոյանը:

Նրա խոսքով` ՄԻՊ-ը փաստեր ունի և դրանք ուղարկելու է առողջապահության նախարարություն: «Պահանջելու եմ, որպեսզի հոգեբուժարանի տնօրենին ենթարկեն պատասխանատվության»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում