«Ժամանակ». Վարդան Օսկանյանը հեռանում է քաղաքականությունից. նա կդասավանդի Թաֆթսի համալսարանում

«Ժամանակ». Վարդան Օսկանյանը հեռանում է քաղաքականությունից. նա կդասավանդի Թաֆթսի համալսարանում

«Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը հեռանում է քաղաքականությունից։ Ամենայն հավանականությամբ՝ Օսկանյանը կսկսի դասավանդել ԱՄՆ Թավթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում, որի հետ նա ունի սերտ հարաբերություններ։ Հենց Օսկանյանն է սկիզբ դրել այս համալսարանի և ՀՀ ԱԳՆ-ի միջև սերտ համագործակցության սկիզբը՝ Տավիտյան հիմնադրամի ակտիվ մասնակցությամբ։ Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:

«Ակտիվ քաղաքականությունից, ՕՐՕ դաշինքից և «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահի պաշտոնից ու Հայաստանից հեռանում է նաև Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նա առայժմ կզբաղվի իր առողջական վիճակի կայունացմամբ, որից հետո կարող է վերսկսել համագործակցել իր կողմից ստեղծված Ամերիկայի փաստաբանների միության հետ»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում