ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը հրապարակել են «բոլոր ռումբերի մոր» փորձարկումների տեսագրությունը

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը հրապարակել են «բոլոր ռումբերի մոր» փորձարկումների տեսագրությունը

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը հրապարակել են երկրի տնօրինության տակ առկա GBU-43B-ի՝ ամենահզոր ոչ միջուկային ռումբի փորձարկումներն այն բանից հետո, երբ ապրիլի 13-ին Աֆղանստանում ռումբը նետվել է ԻՊ ահաբեկչական խմբավորման դիրքերի վրա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

ԱՄՆ-ը «բոլոր ռումբերի մոր» փորձարկումները կատարել է 2003 թվականին Ֆլորիդայի զինափորձարանում: Մինչ օրս այն ոչ մի անգամ չի կիրառվել մարտում: Ընդամենը Պենտագոնի զինանոցում կա 14 նման ռումբ:

Ապրիլի 13-ին ԱՄՆ-ը GBU-43B ռումբ Է նետել զինյալների դիրքերի վրա Աֆղանստանի Նանգարհարի նահանգում: Ինչպես հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Շոն Սփայսերը, այդպիսի հզոր ռումբն անհրաժեշտ էր ոչնչացնելու համար թունելների եւ քարանձավների այն համակարգը, որն ահաբեկիչներն օգտագործում էին տեղաշարժվելու եւ հարձակումներ գործելու նպատակով: 9,5 տոննա զանգվածով լցքը նետվել է ՄՍ-130 ինքնաթիռից: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արդեն այս գործողությունը որակել էէ «շատ հաջող առաքելություն»:

Հասցված վնասի մասշտաբն այժմ գնահատվում է ամերիկյան հրամանատարության կողմից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում