Ստամբուլում գործողություն նախապատրաստող ԻՊ հինգ անդամ է ձերբակալվել

Ստամբուլում գործողություն նախապատրաստող ԻՊ հինգ անդամ է ձերբակալվել

Թուրքիայի իրավապահ մարմինները Ստամբուլում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ գործողությունների շրջանակում ձերբակալել են հինգ անձի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

Նշվում է, որ ձերբակալվածները նախատեսել էին ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեին ահաբեկչական գործողություն իրականացնել: Նրանցից մեկը Տաջիկստանի քաղաքացի է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում