ՀՀ Նախագահը Ոստիկանության օրվա առթիվ պարգևատրել է մի խումբ ծառայողների

ՀՀ Նախագահը Ոստիկանության օրվա առթիվ պարգևատրել է մի խումբ ծառայողների

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Ոստիկանության օրվա առթիվ պարգևատրել է ոստիկանության մի խումբ ծառայողների: Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Մարտական ծառայության մեդալով պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Հայկազ Ռազմիկի Մխիթարյանը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի անձնագրային բաժանմունքի պետ Արմեն Արտիկի Թումանյանը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության Տավուշի մարզային վարչության ավագ ինժեներ, ոստիկանության մայոր Աշոտ Լադիկի Մելիքսեթյանը:

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Հովիկի Մարգարյանը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Ռուբիկի Կարապետյանը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Սամսոնի Տոնոյանը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ավագ օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ Արշակ Ժորայի Գաբոյանը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ փնտրողական վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Նշանի Բաբայանը:

Ոստիկանության օրվա առթիվ ՀՀ Նախագահը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի աշխատակազմի խորհրդական Գրիգորի Կոնստանտինի Աբովյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Ոստիկանության օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գագիկ Թահարի Գրիգորյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

Ոստիկանության օրվա առթիվ ՀՀ Նախագահը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրերի վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Սերգեյի Չարենցին պարգևատրել է Երախտագիտության մեդալով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում