Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարն է

Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարն է

Յուրի Խաչատուրովը 2017 թվականի մայիսի 2-ից նշանակվել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը: «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցը քննարկելիս միաձայն ո րոշում է ընդունվել մայիսի 2-ից այդ պաշտոնում նշանակել Յուրի Գրիգորի Խաչատուրովին»,-լրագրողներին հայտարարել է Սեմերիկովը՝ ամփոփելով ապրիլի 14-ին Ղրղզստանում գումարված ՀԱՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովի արդյունքները:

Նա նաեւ հայտնել է, որ պետությունների ղեկավարները որոշում են ընդունել ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային պարգեւատրել ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի գերազանցության առաջին աստիճանի նշանով:

Նաեւ, նրա խոսքով, ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում ՀԱՊԿ-ի երկրների նախագահները քննարկել են «ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու ռազմաքաղաքական եւ ռազմաստրատեգիական իրադրության հարցերը եւ մեր աշխատանքի վերաբերյալ մի շարք լրացուցիչ ցուցումներ են ընդունել անվտանգության սպառնալիքներին հակազդելու ուղղությամբ», – հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում