NASA-ն Սատուռնի արբանյակի վրա կյանքի գոյության պայմաններ է հայտնաբերել

NASA-ն Սատուռնի արբանյակի վրա կյանքի գոյության պայմաններ է հայտնաբերել

NASA-ի գիտնականներն ապրիլի 13-ին հայտնել են Սատուռնի արբանյակ Էնցելադի վրա կյանքի գոյության համար համապատասխան պայմանների առկայության նշանների մասին: Մասնագետներն այս եզրակացությանն են հանգել՝ հիմնվելով Էնցելադի ստորսառցյա օվկիանոսի վերաբերյալ տվյալների վրա, որոնք հաղորդել է NASA-ի «Քասինի» զոնդը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Փորձագետների խոսքով՝ տվյալները վկայում են, որ արբանյակի սառցի տակ տեղի են ունենում քիմիական ռեակցիաներ, որոնք անհրաժեշտ են մանրէների կյանքի պահպանման համար:

Գիտնականները հիշեցնում են, որ զոնդն ավելի վաղ Էնցելադի վրա ջրածնի առկայություն է արձանագրել: Նրանք կարծում են, որ այն գոյացել է օվկիանոսի հատակին հիդրոթերմալ ռեակցիաների ժամանակ: Նրանց կարծիքով՝ ստացված տեղեկատվությունը ցույց է տալիս Սատուռնի արբանյակի վրա մեթանի գոյացման հնարավորությունը: Իր հերթին, դրա առկայությունը հնարավոր է դարձնում ջրի մեջ մանրԷների գոյությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում