Մոսկվան, Դամասկոսը եւ Թեհրանը ԱՄՆ-ից պահանջում են հարգել Սիրիայի ինքնիշխանությունը. Լավրով

Մոսկվան, Դամասկոսը եւ Թեհրանը ԱՄՆ-ից պահանջում են հարգել Սիրիայի ինքնիշխանությունը. Լավրով

ԱՄՆ-ի հրթիռահարվածն ուղղված էր Սիրիայում խաղաղ գործընթացի վիժեցմանը եւ իշխանափոխությանը, բայց դրան հասնելու փորձերը հաջողություն չեն ունենա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Իրանի եւ Սիրիայի իր պաշտոնակիցներ Մոհամադ Ջավադ Զարիֆի եւ Վալիդ Մուալեմի հետ Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքները:

«Այդօրինակ ագրեսիվ ակցիաները ակնհայտորեն նպատակամղված են այն բանին, որ վիժեցնեն խաղաղ գործընթացը, որը նախատեսված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միաձայն ընդունված բանաձեւով եւ ենթադրում է, որ միայն Սիրիայի ժողովուրդն է վճռելու երկրի ճակատագիրը,-ասել է նա:-Այդօրինակ ակցիան բացահայտորեն ուղղված է այդ բազային հայեցակարգից հեռանալուն եւ իշխանափոխության անցնելու համար պատրվակներ գտնելուն»:

«Այդ փորձերը հաջողությամբ չեն պսակվի: Նման բան չի լինի»,-ընդգծել է Լավրովը:

Մոսկվան, Դամասկոսը եւ Թեհրանը պնդում են, որ ԱՄՆ-ը պետք է հարգի Սիրիայի ինքնիշխանությունը, նշել է Լավրովը:

«Մենք հավաստեցինք միասնական դիրքորոշումն այն մասին, որ խոսքը վերաբերում է ԱՄՆ-ի կողմից ագրեսիայի ակտին, ՄԱԿ-ի Կանոնադրության կոպիտ խախտմանը:-ասել է Լավրովը:Պնդում ենք, որ նրանք հարգեն Սիրիայի ինքնիշխանությունը եւ թույլ չտան ապրիլի 7-ի ակցիայի կրկնություն»:

Ինչպես ընդգծել է Լավրովը, Ռուսաստանը կշարունակի անհրաժեշտ ողջ աջակցությունը ցուցաբերել Սիրիայի կառավարությանը երկրում խաղաղության վերականգման գործում:
«Կշարունակենք Սիրիայի կառավարությանն անհրաժեշտ ողջ աջակցությունը ցուցաբերել խաղաղության, տնտեսության, քաղաքացիական ենթակառուցվածքի վերականգնման եւ Սիրիայի տուժած բնակչության հումանիտար սուր խնդիրների լուծման համար»,-հավելել է ՌԴ ԱԳ նախարարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում