Դատախազությունում ուսումնասիրվում է «ՍԱՍ Գրուպ»-ի ժողովի ձայնագրությունը

Դատախազությունում ուսումնասիրվում է «ՍԱՍ Գրուպ»-ի ժողովի ձայնագրությունը

ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է համացանցում տարածված «ՍԱՍ Գրուպ» ընկերության աշխատակիցների հետ անցկացված ժողովի ձայնագրությունը: Այս մասին տեղեկացրին գլխավոր դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ապրիլի 13-ին համացանցում տարածվել է 40 րոպե տևողությամբ ձայնագրություն, որում «ՍԱՍ Գրուպ» ընկերության ներկայացուցիչը աշխատակիցներին ստիպում է ձայներ հավաքել ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Արտակ Սարգսյանի համար՝ սպառնալով աշխատանքից ազատել նրանց, ովքեր չեն զբաղվի Արտակ Սարգսյանի համար ձ այներ հավաքելու գործով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում