Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Լիտվայի առողջապահության նախարարի հետ

Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Լիտվայի առողջապահության նախարարի հետ

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն ապրիլի 14-ին հանդիպում ունեցավ Լիտվայի առողջապահության նախարար Ավրելիուս Վերիգայի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին առողջապահության ոլորտում հայ-լիտվական համագործակցության խորացմանն ուղղված գործնական քայլերը, փոխադարձ ընդգծվեց փորձի փոխանակման կարևորությունը, հարաբերությունները նոր իրավապայմանագրային հիմքի վրա զարգացնելու հնարավորությունը։

Նախարար Վերիգան նշեց, որ Լիտվան պատրաստ է իր փորձը կիսել Հայաստանի հետ տարբեր ուղղություններով՝ հատկապես առաջնային առողջապահության և ընտանեկան բժիշկների ինստիտուտի առավել զարգացման։

Դեսպան Մկրտչյանն ընդգծեց, որ հնարավոր է դիտարկել երկու երկրների առաջատար բժշկական բուհերի՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական և Լիտվայի բժշկագիտության համալսարանների միջև համագործակցություն հաստատելու հնարավորությունը։

Կողմերը կարևորեցին փոխադարձ այցերի շրջանակներում առողջապահության բնագավառում համագործակցության ավելի խորացման անհրաժեշտությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում