Թուրքիայում Դիարբեքիրի պայթյունի գործով ևս 5 մարդ է ձերբակալվել

Թուրքիայում Դիարբեքիրի պայթյունի գործով ևս 5 մարդ է ձերբակալվել

Դիարբեքիրի Բաղլար շրջանի ոստիկանության շենքի արհեստանոցում ապրիլի 11-ին տեղի ունեցած պայթյունի գործով նոր ձերբակալություններ են կատարվել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը: Ձերբակալվել է 5 անձ, որոնցից 3-ը փորձել են փախչել Սիրիա: Ձերբակալվածներից մեկը կա սկածվում է պայթյունի կազմակերպման մեջ: Դիարբեքիրի ոստիկանությունում իրականացված պայթյունի գործով ձերբակալվածների թիվը հասել է 10-ի: Դիարբեքիրի Բաղլար շրջանի ոստիկանության շենքի արհեստանոցում ապրիլի 11-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել էր երեք մարդ` երկու ոստիկան և մեկ քաղաքացիական անձ:

Պայթյունն իրականացվել է դեպի արհեստանոց գնացող թունելի միջոցով: Գործողության ժամանակ օգտագործվել էր մեկ տոննա պայթուցիկ նյութ: Ավելի ուշ կատարվածի պատասխանատվությունը ստանձնել էր Քրդական բանվորական կուսակցությունը (PKK):

Հետևեք մեզ նաև Telegram-ում