ԵԱՏՄ-ն 2017թ-ին կակտիվացնի մի շարք երկրների հետ ազատ առևտրի պայմանագրերի կնքման շուրջ բանակցությունները

ԵԱՏՄ-ն 2017թ-ին կակտիվացնի մի շարք երկրների հետ ազատ առևտրի պայմանագրերի կնքման շուրջ բանակցությունները

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ԵԱՏՄ անդամ երկրների նախագահներին ներկայացրել է զեկույց` 2015-2016 թվականներին երրորդ երկրների, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների ու միությունների հետ արտաքին տնտեսական կապերն ամրապնդելու աշխատանքների մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ միջազգային օրակարգի շրջանակներում հանձնաժողովը բանակցություններ է վարում առանցքային գործընկերների հետ` հաշվի առնելով ԵԱՏՄ անդամ երկրների բիզնես շահերը:

2017թ. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը պլանավորում է կենտրոնանալ 7-8 երկրների հետ պայմանավորվածությունների հասնելու աշխատանքների վրա, այդ թվում` Չինաստանի, Սինգապուրի, Իսրայելի, Եգիպտոսի և Իրանի հետ: Բանակցությունների արդյունքներով կկնքվեն համաձայնագրեր, որոնք կսահմանեն արտոնյալ առևտրի տարբեր ռեժիմներ` ներառյալ ազատ առևտրի գոտիների ձևավորում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում