Էրդողանի խորհրդականը կասկածներ է հայտնել Թուրքիայի ԵՄ անդամակցության վերաբերյալ

Էրդողանի խորհրդականը կասկածներ է հայտնել Թուրքիայի ԵՄ անդամակցության վերաբերյալ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Իլնուր Չևիքը կասկածներ է հայտնել Թուրքիայի ԵՄ անդամակցության վերաբերյալ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք կանգնել ենք նրանց դռների առջև, իսկ նրանք մեզ վերաբերվում են մուրացկանների պես: Մեր ժողովուրդը շատ զայրացած է, ինչպես նաև մենք տեսնում ենք, որ մեր Մեծ Բրիտանիայի գործընկերները դուրս են գալիս Եվրամիությունից: Մենք մեզ հարց ենք տալիս, արդյոք արժե գործադրել այն ջանքերը, որոնք մենք տարիներ շարունակ գործադրել ենք Եվրամիության անդամակցության համար»,- ասել է Չելիքը:

Նա հավելել է, որ ամեն բան պարզ կդառնա Թուրքիայում ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո, երբ նախագահ Էրդողանը կհանդիպի ԵՄ ղեկավարության հետ և կքննարկի ստեղծված իրավիճակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում