Արշալույս Մարգարյանը հուսադրող է համարում պետական պարտքի մարման հարթ գրաֆիկը

Արշալույս Մարգարյանը հուսադրող է համարում պետական պարտքի մարման հարթ գրաֆիկը

Պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը բարձր է, բայց պարտքի մարումների գրաֆիկն այնքան հարթ է, որ որևէ վտանգ չկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ապրիլի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը: Նրա խոսքով` շատ կարևոր ցուցանիշ է մինչև մարումն ընկած ցուցանիշը:

«Պարտք վերցրել ենք միշտ հետ նայելով, քանի որ մենք այդքան համարձակ չենք, որքան մնացած պարտք վերցնողները: Համարձակությունը լավ տեղ չի տանում: Միջազգային պրակտիկայում կան դեֆոլտ անող երկրներ, որոնք դա մասնագիտություն են դարձրել: Մեր մոտ, փառք Աստծո, դեֆոլտի մասին միայն խոսում են, բայց մենք բոլոր ռիսկերի մասին լրջորեն անհանգստանում ենք և փորձում են բացառել նման բանը»,- ասաց Մարգարյանը:

Նրա խոսքով` մեր երկրի պետական պարտքի պորտֆելին հատուկ ռիսկերը հսկվում են և հնարավորության սահմաններում գնահատվում են դրանց հնարավոր հետևանքներն առաջիկա 5, 10 տարիների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում