«Ժամանակ». Դավիթ Տոնոյանը՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի թեկնածու

«Ժամանակ». Դավիթ Տոնոյանը՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի թեկնածու

«Ժամանակ»-ը գրել է. «Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելուց հետո դարձյալ օրակարգ է եկել հարցը՝ ով կդառնա անվտանգության խորհրդի նոր քարտուղար: Երբ հարցն այս տարեսկզբին եկել է օրակարգ, Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանին մեսիջ է ուղարկել, որ ինքը պատրաստ է վերադառնալ այդ պաշտոնին: Սերժ Սարգսյանը չի արձագանքել:

Ըստ ամենայնի՝ նոր իշխանության ձևավորման Սերժ Սարգսյանի փիլիսոփայության մեջ Արթուր Բաղդասարյանը տեղ չունի: Այդ պաշտոնի ամենահավանական թեկնածուներից մեկը, իշխանական աղբյուրների պնդմամբ, ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն է, որը սերտ հարաբերություններ և հեղինակություն ունի թե ՀԱՊԿ-ի, թե ՆԱՏՕ-ի շրջանակներում: Չի բացառվում, որ նոր կառավարության հաստատումից հետո Դավիթ Տոնոյանը ԱԻ նախարարի պաշտոնում չվերանշանակվի և միանգամից նշանակում ստանա Անվտանգության խորհրդում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում