Հազարավոր քրիստոնյաներ հավաքվել են Երուսաղեմում սպասելով Սուրբ կրակին

Հազարավոր քրիստոնյաներ հավաքվել են Երուսաղեմում սպասելով Սուրբ կրակին

Հազարավոր քրիստոնյաներ ողջ աշխարհից, այդ թվում՝ ուխտավորներ Հայաստանից, Հին Երուսաղեմի փողոցներում սպասում են Սուրբ կրակին, որն ամեն տարի վառվում է Զատկի տոնի առթիվ Երուսաղեմի Քրիստոսի Հարության մայր տաճարում, որտեղ գտնվում է սուրբ գերեզմանը:

Ուխտավորները գալիս են Հին քաղաք վաղ առավոտից: Հավատացյալների հիմնական մասն անցնում է Յաֆֆյան դարպասներով: Ոստիկաններն ու զինվորականները հերթապահում են Հին Երուսաղեմի պատի պարագծով: Պատվիրակությունների անդամներն անցնում են հատուկ անվանական անցագրով, դրանց դիզայնն ամեն տարի փոխվում է` կրկնօրինակներից խույս տալու նպատակով: Առաջիններից մեկը քաղաք մուտք գործելու թույլտվություն են տալիս հեռուստատեսային խմբերին ու ֆոտոլրագրողներին:

Հավատացյալները Սուրբ գերեզմանին են մոտենում լամպերով և 33 մոմերից փաթեթներով` Հիսուս Քրիստոսի կյանքի տարիների թվով:

Այս տարի Սուրբ Զատիկը նույն օրը նշում են քրիստոնեական բոլոր ուղղությունները: Ուխտավորների մեծ մասն իրենց համար սուրբ քաղաք են ժամանել ուրբաթ օրը: Հավատացյալները հավաքվում են 100-200 հոգանոց խմբերով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում