ՌԴ-ում ՀՀ դեսպան. «Իսկանդեր» կիրառելու որոշումը կայացնելու է հայկական կողմը

ՌԴ-ում ՀՀ դեսպան. «Իսկանդեր» կիրառելու որոշումը կայացնելու է հայկական կողմը

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանն, «Ինտերֆաքս» գործակալության հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե «Իսկանդեր» համակարգերը ու՞մ որոշմամբ են կիրառվելու հայկական կողմի թե՞ Մոսկվայի հետ համատեղ՝ նշել է, որ համապատասխան որոշումը կայացնելու է հայկական կողմը:

«Կարծում եմ՝ մենք պետք է ելնենք այն իրողությունից, որ այդ զինատեսակը գտնվում է Հայաստանի զինված ուժերի տիրապետության ներքո, հետևաբար էլ դրա կառավարումն իրականացվում է հայական զինուժի կողմից: Կրկին, նախագահի հայտարարությունից բխում է, որ վտանգի դեպքում, որպես երիրի գերագույն գլխավոր հրամանատար, ինքն իրավասու է գործադրել այդ զենքը: Չնայած այն հանգամանքին, որ մենք Ռուսաստանի հետ միացյալ զորախումբ ունենք ստեղծած կա միասնական ՀՕՊ և բազմաթիվ հարցեր են համատեղ համակարգվում, բայց եթե հարցն այն զենքի գործադրման մասին է, որը գտնվում է մեր բանակի զինանոցում, ապա այն կիրառվելու է հայկական կողմի որոշմամբ»,- ասել է Տողանյանը:

Դեսպանի խոսքով, այդուհանդերձ, «Իսկանդեր»-ները կոչված են բացառապես ծառայելու Հայաստանի քաղաքացիների անվտանգության ապահովմանը: Հարցին, թե նախատեսվում է արդյոք նոր խմբաքանակի ձեռքբերում՝ դեսպանը նշել է, որ այդ հարցը քննարկման փուլում է գտնվում:

Անդրադառնալով հարցին, թե ՌԴ արտգործնախարարն հայտարարել է, որ Մոսկվան կողջուներ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությունը՝ դեսպան Տողանյանն ասել է.
«ԵԱՏՄ-ին անդամակցության հստակ կարգ գոյություն ունի, որն ամրագրված է հիմանդիր փաստաթղթերում: Անդամության մասին որոշումն ընդունվելու է ԵԱՏՄ-ի անդամների կողմից, որոնք այսօր հինգն են: Համապատասխանաբար, եթե Ադրբեջանն անդամության նախաձեռնությամբ հանդես գա, բնականաբար մեր երկիրն այդ մասին իր հատուկ կարծիքն կունենա»:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ էլ դեսպանն հիշեցրել հայ-թուրքական արձանագրությունների մասին և հավելել, որ այունամենայնիվ հայկական կողմն հույս ունի, որ Թուրքիան կիրականացնի այն պարտավորոթյուններն, որոնք ստանձնել է այդ արձանագրություններով:

Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում