«Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ը հարձակում են սկսել ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող Տաբկա քաղաքի ուղղությամբ

«Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ը հարձակում են սկսել ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող Տաբկա քաղաքի ուղղությամբ

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» զինված ընդդիմադիր կոալիցիան, որը ներառում է քրդական ինքնապաշտպանական խմբեր, հարձակում է սկսել սիրիական Տաբկա քաղաքի ուղղությամբ: Այդ քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով ՏԱՍՍ գործակալությանը, քուրդ զինյալները հարձակումը սկսել են արևելյան և արևմտյան ուղղություններից:

Firat գործակալության տվյալներով, «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ը կարողացել են առաջ գնալ 1.5 կմ-ով, չնայած քաղաքի ծայրամասերն ականապատված են «Իսլամական պետության» կողմից: Ներկայում թեժ մարտեր են ընթանում Տաբկա քաղաքում, տեղեկություններ են հաղորդվում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 10 զինյալների սպանության մասին:

Դեպի Ռաքքա տանող ճանապարհին Տաբկանը կարևոր առաջապահ տարածք է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համար: Այն Սիրիայում ահաբեկիչների համար ծառայում է որպես հիմնական հարթակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում