Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հայաստանում ապրիլի 17-ին, 18-ի գիշերը, 21-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, ապրիլի 18-ին, 20-ին՝ առավելապես հյուսիսային շրջաններում, 19-ին՝ շրջանների զգալի մասում, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ: Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, Երևանում ապրիլի 17-18-ը, 20-21-ը երեկոյան ժամերի հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ապրիլի 19-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 13-18մ/վրկ արագությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում