Այնթապ գյուղի մոտակայքում մեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է

Այնթապ գյուղի մոտակայքում մեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է

Արարատի մարզի Այնթապ գյուղի կամրջի մոտակայքում ավտոմեքենա է այրվել:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 17-ին, ժամը 05:55-ին:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մասիս հատվածի 6-րդ կմ-ին՝ Այնթապ գյուղի կամրջի մոտակայքում, «Volkswagen Jetta» մակնիշի 34 ZC 877 պետհամարանիշով (վարորդ՝ 1992 թ. ծնված Կ. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին: Այս ամենի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. վարորդը հոսպիտալացվել է Մասիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:04-ին, մարվել` 06:09-ին: Ավտոմեքենան այրվել է ամբողջությամբ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում