AM | RU
USD
EUR
RUB

«Toyota Mirai»-ն, ապագայի էներգիան ու փոքր երկրի մեծ նորարարը

 
 
 

Կենսաջրածին. թափոններից արտադրվող էներգիան

Գիտնականին տարիքով գնահատելու Հայաստանում ձևավորված կարծրատիպը կոտրել են Կարեն Թռչունյանն ու իր նմանները: Կարենը դա արել է փաստերով ու հիմնավորումներով` ինչպես գիտության մեջ է անում: 27 տարեկանում հասնելով դոկտորի գիտական աստիճանի և ձեռք բերելով հարուստ գիտափորձ արտասահմանյան առաջատար լաբորատորիաներում` վստահ է. «Մեզ մոտ մտածելակերպը պետք է փոխվի: Պետք է լինել նախաձեռնող, նորարար, չպետք է սպասել, որ կբերեն ու քեզ գումար կտան, այլ աշխատել ու հիմնավորել, որ պետք է ներդրում արվի»:
21-րդ դարի հիմնական մարտահրավերներին` էներգետիկ խնդրին ու ինֆեկցիոն հիվանդություններին դիմակայելու են կենսաբանները` մասնավորապես մանրէաբանները. Կարենը սա ոչ միայն ասում է, այլև` փորձում փաստել: Երիտասարդ գիտնականն ուսումնասիրում է, թե ինչից և ինչ պայմաններում կարելի է արտադրել կենսաջրածին, որը, որպես այլընտրանքային էներգիայի աղբյուր, ոչ հեռու ապագայում կսկսի լայնորեն կիրառվել ամբողջ աշխարհում: Կենսաբանական ճանապարհով մեծ ծավալով կենսաջրածնի ստացման հստակ տեխնոլոգիա ու փորձ դեռևս չկա ոչ մի երկրում: Սակայն նավթի և գազի պաշարների նվազմանը զուգահեռ, դրա անհրաժեշտությունը մեծանում է:

Որպես էներգիայի այլընտրանքային աղբյուր` կենսաջրածինն ունի մի շարք առավելություններ. նախ` այն վերականգնվող էներգիա է, երկրորդ` էկոլոգիապես մաքուր է՝ այրելիս անջատվում է միայն ջուր, երրորդ` ունի բարձր արդյունավետություն, չորրորդ` ավելի մատչելի է, և, որ շատ կարևոր է, կարող է լուծել էներգետիկ անվտանգության խնդիրը: «Մեր նպատակը կենսաջրածնի արտադրման համընդհանուր կիրառելի տեխնոլոգիա մշակելն է: Դրա համար էլ փորձում ենք կենսաջրածին ստանալ այնպիսի օրգանական թափոններից, որոնք առկա են գրեթե բոլոր երկրներում` ալկոհոլի, կաթնամթերքի, գարեջրի և այլն: Բացի տեխնոլոգիա մշակելուց, պետք է աշխատենք նաև նոր տեսակի մանրէների անջատման ուղղությամբ: Մտածում ենք` գո՞ւցե կարողանանք այլ մանրէներ անջատել, որոնք ավելի շատ կենսաջրածին կկարողանան արտադրել: Այսօր արդեն ունենք տարբեր մանրէներ, որոնց համար հստակ մշակվել և կատարելագործվել են տարբեր տեխնոլոգիական պայմաններ` բարձրացնելու կենսաջրածնի արտադրությունը խմորման պայմաններում, որպես օրինակ` Հայաստանի հանքային ջրերի աղբյուրներից անջատված մանրէները»,-ասում է երիտասարդ գիտնականը:

Փոքր քայլերով` դեպի կենսավառելիք

Մոտավոր հաշվարկներով` 2050թ. աշխարհի բնակչության էներգետիկ կարիքները մոտ 3 անգամ ավելանալու են, և էներգիայի եղած պաշարներով` մասնավորապես` նավթով և գազով, հնարավոր չի լինի բավարարել մարդկության պահանջները: Դրա համար ի հայտ են եկել այլընտրանքային էներգիայի աղբյուրները: Կարեն Թռչունյանը վստահեցնում է` պետք է զարգացնել էներգիայի բոլոր այլընտրանքային աղբյուրները, որպեսզի յուրաքանչյուրն օգտագործվի ըստ նպատակահարմարության: Պատկերացնելու համար, թե որքան ձեռնտու կլինի կենսավառելիքի` մասնավորապես կենսաջրածնի օգտագործումը, երիտասարդ գիտնականը համեմատություն է բերում: «Մեկ լիտր ջրածնի այրումից 3-4 անգամ ավելի շատ էներգիա է անջատվում, քան նույն քանակով նավթի կամ գազի այրումից: Ըստ այդմ` մենք առաջարկում ենք, որ այն գումարները, որոնք ծախսվում են թափոններից ազատվելու համար, ներդրվեն նոր տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ և վերածվեն էներգիայի: Արդյունքում կունենանք էժան վառելիք` կենսավառելիք, և միաժամանակ կազատվենք թափոններից: Հասկանո՞ւմ եք պետք է կարողանաս էժան տեխնոլոգիա մշակել, որ քո արտադրանքն իրացվի: Կենսավառելիքը բացի էժան լինելուց, ինչպես արդեն նշեցինք, նաև էկոլոգիական խնդիր է լուծելու, քանի որ այրելիս միայն ջուր է անջատվում: Դա շատ կարևոր խնդիր է` գլոբալ առումով, բայց պարզից էլ պարզ է, որ մարդ, նախ և առաջ, մտածում է իր գրպանի մասին: Այնպես որ, աշխարհում աստիճանաբար կարևորվող կենսավառելիքի արտադրությունը մասսայական դառնալու միտում ունի: Ներկայումս Եվրոպայում արևմուտքը արևելքի, հյուսիսը հարավի հետ կապող մայրուղիներ են կառուցվում, որտեղ ջրածնային լցակայաններ են լինելու: Եթե Հայաստանը կարողանա ընդգրկվել այդ ցանցում, ապա տեխնոլոգիական զարգացման նոր մակարդակի կհասնենք»:

Եվրոպական տարբեր երկրներում աշխատած ու նրանց փորձն ուսումնասիրած, միջազգային բազմաթիվ գիտաժողովների մասնակցած երիտասարդ գիտնականը չի ժխտում` նորարարության վրա ծախսված գումարն անմիջապես հետ չի գալիս, բայց վստահ է` ինչ-որ բան ունենալու համար պետք է ներդրում անես և որոշ ժամանակ սպասես, որ հետ ստանաս ներդրումդ: Մեր զրուցակցի տեղեկություններով` մինչև 2020թ. ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում նախատեսվում է կառուցել 250 ջրածնային լցակայան: ԵՄ մի շարք երկրներում արդեն իսկ կան նման կայաններ, բայց առաջատարը շարունակում է մնալ Գերմանիան` 45 կայանով. «2014թ. արտադրվող ճապոնական «Toyota Mirai» առաջին մասսայական ավտոմեքենաներն են, որոնք աշխատում են ջրածնով: Բացի Ճապոնիայից, այս մեքենաներն արդեն պահանջարկ ունեն նաև Կալիֆոռնիայում: Հետևաբար մեծանում է ջրածնային լցակայանների կառուցման անհրաժեշտությունը: 2016թ. Սարագոսայում (Իսպանիա) կայացած Ջրածնային էներգիայի 21-րդ համաշխարհային կոնգրեսին, որտեղ բանավոր ելույթ ունեցա, փորձնական ջրածնային լցակայաններ էին ներկայացված, որոնք արդեն տեղադրված էին և աշխատում էին Ճապոնիայում ու Գերմանիայում: Մեկ կայանը, միջին հաշվարկներով, պահանջում է 2-4 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, որը, կարծում եմ, մեծ գումար չի»:

Բայց նախքան ջրածնային լցակայաններ կառուցելը պետք է կարողանալ կենսաբանական ճանապարհով մեծածավալ ջրածնի արտադրություն ապահովել, ինչը հեշտ չէ: Ըստ Կարեն Թռչունյանի` նախ պետք է ստանալ լաբորատոր պրոտոտիպ, որից հետո արդյունաբերական մեծ ծավալների մասին մտածել, իսկ դրա համար` արտասահմանում, թե Հայաստանում, հատուկ պայմաններ են պետք. «Ֆրանսիայի Ազգային գյուղատնտեսական հետազոտությունների ինստիտուտի շրջակա միջավայրի կենսատեխնոլոգիայի հետազոտական լաբորատորիայում, որտեղ կա արդյունաբերական փորձարկման համար մեծ ծավալի (400 լիտր) միակ կենսաջրածնային ֆերմենտացիոն կայանը, փորձում ենք տեսնել` ի՞նչ ձևով լաբորատոր պրոտոտիպից անցնենք բետա` արտադրական պրոտոտիպի: Եթե ամեն ինչ հաջող ընթանա, կնշանակի, որ տեխնոլոգիան պատրաստ է»:

Նպատակը` կրճատել «ուղեղների» արտահոսքը

Կարենը չի պատկերացնում, որ միայն Հայաստանում աշխատելով կհասներ նրան, ինչի հասել է: Նրա խորին համոզմամբ` գիտության մեջ համատեղ աշխատանք պետք է լինի. «Եթե համագործակցում ես արտասահմանյան գործընկերների հետ և համատեղ հոդվածներ տպագրում հեղինակավոր ամսագրերում, դա մեծ հեղինակություն է բերում երկրին և այն խմբին, որում աշխատում ես, ինչպես նաև ճանաչելի է դարձնում Հայաստանը և այդ ուղղությամբ աշխատող գիտնականին` աշխարհում»: ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Նիդեռլանդերի, Շվեդիայի, Իտալիայի և այլ երկրների բուհերում ելույթների և լաբորատորիաներում աշխատելու ընթացքում երիտասարդ գիտնականը անվանի պրոֆեսորներից շատ է լսել` փողը`մեզնից, ուղեղը` ձեզնից:

Պետք է նշել, որ երիտասարդների արտահոսքը մասամբ նվազեցնելու ուղղությամբ վերջին տարիներին ձեռնարկվել են և շարունակում են իրագործվել տարբեր ծրագրեր. ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից ասպիրանտների աջակցության և երիտասարդ գիտնականների աջակցության թեմատիկ ֆինանսավորման, ինչպես նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի կողմից երիտասարդ գիտնականներին միջազգային գիտաժողովներին մասնակցության և ազդեցության գործակից ունեցող պարբերականներում տպագրվելու համար գումարներ են տրամադրվում։ Ահա թե ինչու մեր զրուցակիցը պատահական չի համարում այն, որարտասահմանյան հեղինակավոր գիտական ամսագրերում շատացել են հայ գիտնականների հոդվածների վրա հղումները:

Նորարարական գիտական աշխարհում Հայաստանի տեղն ամրագրելու գործում իր ներդրումն ունեցած Կարեն Թռչունյանի ջանքերով ԵՊՀ-ում շուտով հնարավոր կլինի կյանքի կոչել կենսաբանների նորարար գաղափարները: Կրթության բարելավման ծրագրով ԵՊՀ–ն ընթացիկ տարվա վերջին կունենա մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն, որը ուսանողներին և երիտասարդ մասնագետներին հնարավորություն կտա տեղում իրագործելու գաղափարները` լաբորատոր պրոտոտիպի մակարդակով: Երիտասարդ կենսաբանի խոսքով` դա առավելագույնն է, որ հնարավոր է անել գիտակրթական հաստատությունում: Մնում է` գումար լինի, որ կարողանան պահպանել ժամանակակից սարքավորումները, որոնցով հագեցած է կենտրոնը, և պատրաստել համապատասխան բարձրորակ կադրեր, որովհետև, ինչպես Կարեն Թռչունյանն է սիրում ասել. «Ցանկացած ոլորտի զարգացում ապահովում են անհատները: Միայն գումարով կամ սարքավորումներով գիտությունը չի կարող զարգանալ»:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

 

Լրահոս
Արմեն Սարգսյանը վստահ է՝ ունենալու ենք արդյունք, որը կբավարարի հասարակության մեծ մասին Ծայրահեղ մտքերը պետք է կարողանանք բերել ընդհանուր կոնսենսուսի, իսկ ներքաղաքական խնդրի լուծման միակ տեղը ԱԺ-ն է. Արմեն Սարգսյան Նիկոլ Փաշինյանը Կարեն Կարապետյանին հրավիրեց բանակցությունների և լրատվամիջոցների համար բաց քննարկման պայման դրեց Պատմությունը կգնահատի Սերժ Սարգսյանի բարձր քաղաքացիական և քաղաքական քայլը Կարեն Կարապետյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Որոշումը, թե ով է կառավարելու Հայաստանը, պետք է ընդունվի երկրի ներսում. Զախարովա ՀՀԿ-ն Կարեն Կարապետյանին տվել է այլ քաղաքական ուժերի հետ բանակցություններ վարելու մանդատ Ռուսաստանն անում է իրենից կախված բոլոր քայլերը հայ-ռուսական եղբայրական կապերը զարգացնելու ուղղությամբ. Զախարովա ՊՆ ներկայացուցիչը մասնակցում է ԱՊՀ պետությունների զինուժի տեղեկատվական ապահովման հարցերով համակարգող կոմիտեի նիստին Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են իրավիճակը Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում Արցախի նախագահն այցելել է Մայր Աթոռ և Գարեգին Բ կաթողիկոսի հետ քննարկել ներհայաստանյան իրավիճակը Կրեմլում հուսով են, որ Հայաստանի իրադրությունը կկարգավորվի սահմանադրական ճանապարհով Չեմ պատրաստվում որևիցե պաշտոնի առաջարկի արձագանքել. Դավիթ Տոնոյան Հասարակական կարգը պետք է պահպանվի. Կարեն Կարապետյանն իրավապահ մարմիններին առաջարկել է միջոցներ ձեռնարկել Վարչապետի ընտրությանն ընդառաջ. ում թեկնածություններն են առաջադրելու խմբակցությունները ՀՀ ոստիկանության պետը հանձնարարել է կարճել ապրիլի 13-25-ը երթևեկության խախտումներով հարուցված վարչական վարույթները Վարդան Արամյանը պատասխանել է հարցին՝ կաշխատի Նիկոլ Փաշինյանի թիմում Հայաստանի որևէ գործընկեր չի փորձել միջամտել երկրի ներքին գործերին Մեր նպատակներին հասնել կարելի է խաղաղ եւ արժանապատիվ ճանապարհով. Լևոն Արոնյանը՝ վերջին իրադարձությունների մասին Հայոց ցեղասպանության տարելիցին Լիոնում միջոցառումներ են կազմակերպվել Մեկամյա երեխայի մահվան պատճառ դարձած ավտովթարի մասնակիցը ներկայացել է ոստիկանություն Բրիտանիան մտադիր է հրապարակել այն ռուսաստանցիների անունները, որոնք ակտիվներ են պահում օֆշորներում Կարեն Կարապետյանը իրավասու է իրականացնել վարչապետին օրենքով վերապահված բոլոր լիազորությունները ՀՅԴ նախարարներն ու մարզպետները հրաժարական են ներկայացրել ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը հրաժարական է տվել Արմեն Գևորգյանը շարունակում է իրականացնել ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարի պարտականությունները Նիկոլ Փաշինյանը կոչ է անում առժամանակ դադարեցնել փողոցների փակումը Սերժ Սարգսյանը սթափ գնահատականով բացեց Նոր Հայաստան տանող դարպասը. ՀՀ նախագահի ուղերձը Հայաստանի խորհրդարանը վարչապետի ընտրության հարցը կքննարկի մայիսի 1-ին Սերժ Սարգսյանը սթափ գնահատականով բացեց Նոր Հայաստան տանող դարպասը. ՀՀ նախագահի ուղերձը Փակ համարներով մեքենայի կողմից վթարի ենթարկված 1 տարեկան երեխան մահացել է, ծնողները ծանր վիճակում են Արմեն Գևորգյանը մեկնել է Մոսկվա` աշխատանքային քննարկումների ՌԴ դեսպանատունը Փաշինյանի հետ հանդիպմանը կոչ է արել խնդիրը լուծել բացառապես սահմանադրական դաշտում Երևանում մեկ գիշերում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել առանց համարանիշի 18 ավտոմեքենա Հանդիպել են Փաշինյանն ու Ծառուկյանը «Ժամանակ». Ապշած եմ, թե ինչքան լավն է մեր ժողովուրդը, բայց եթե 25 տարեկան երեխաները գան իշխանության` մենք կորած ենք. Ա. Կարապետյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 26 Սերժ Սարգսյանը կուսակիցներին հորդորել է առաջնային նշանակություն տալ ներքին կայունությանն ու երկրի անվտանգությանը Էմիլ Տարասյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Պատրաստ ենք բանակցությունների. Փաշինյանը ելույթ ունեցավ Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan