Թուրքիայում պայքարը հանուն ժողովրդավարության պետք է շարունակվի. Մարտին Շուլց

Թուրքիայում պայքարը հանուն ժողովրդավարության պետք է շարունակվի. Մարտին Շուլց

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Մարտին Շուլցը մեկնաբանել է Թուրքիայում ապրիլի 16-ին կայացած սահմանադրական հանրաքվեի նախնական արդյունքները` գրառում կատարելով թվիթերյան իր միկրոբլոգում:

«Հանրաքվեի մոտ արդյունքները ցույց տվեցին, որ Էրդողանը Թուրքիան չէ: Պայքարը հանուն ժողովրդավարության և մարդու իրավունքների պետք է շարունակվի»,- նշել է նա:

Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեում ընտրատեղամասերի 99,97 տոկոսի արդյունքներով հաղթող է ճանաչվել «այո»-ն. սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել ընտրողների 51,41 տոկոսը, «ոչ»` 48,59 տոկոսը:

Գլխավոր ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է հանրաքվեի արդյունքները բողոքարկելու մասին: Ընդդիմադիր գործիչը հայտնել է, որ շուրջ 1,5 միլիոն քվե հաշվվել է «այո»-ի օգտին խախտման արդյունքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում