Թուրքիայի քեմալական կուսակցությունը պատրաստ է հանրաքվեի արդյունքները բողոքարկել ՍԴ-ում և ՄԻԵԴ-ում

Թուրքիայի քեմալական կուսակցությունը պատրաստ է հանրաքվեի արդյունքները բողոքարկել ՍԴ-ում և ՄԻԵԴ-ում

Թուրքիայի ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության փոխնախագահ Բյուլենթ Թեզջանը հայտարարել է, որ մինչև վերջ են գնալու ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքների բողոքարկման հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

Թեզջանը հայտնել է, որ բողոքարկումը ներկայացնելու են Բարձրագույն ընտրական հանձնաժողովին: Դրա արդյունքներից ելնելով` կուսակցությունը մտադիր է դիմել նաև Թուրքիայի սահմանադրական դատարան, ապա նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ավելի վաղ քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել էր հանրաքվեի արդյունքները բողոքարկելու մասին: Ընդդիմադիր գործիչը հայտնել է, որ շուրջ 1,5 միլիոն քվե հաշվվել է «այո»-ի օգտին խախտման արդյունքում: Մասնավորապես, Բարձրագույն ընտրական հանձնաժողովը վավեր է ճանաչել անհրաժեշտ դրոշմակնիքներ չունեցող քվեները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում