Էրդողանը վերադառնում է «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքերը

Էրդողանը վերադառնում է «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի վերջին կվերադառնա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

Կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մուստաֆա Էլիթաշը հայտնել է, որ իրենք ապրիլի 27-28-ը կներկայացնեն համապատասխան դիմումը Էրդողանի անդամակցությունը վերականգնելու նպատակով:

Թուրքիայի գործող սահմանադրությամբ երկրի նախագահին արգելվում է լինել կուսակցական: Սակայն ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեով ամրագրված փոփոխությունները թույլ են տալիս նախագահին լինել կուսակցական:

Սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2019 թվականից, սակայն երեք հոդված, որոնց շարքում է նաև նախագահի կուսակցական պատկանելության թույլատրումը, ուժի մեջ կմտնի նախքան 2019 թվականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում