Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը կքննարկի արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը կքննարկի արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը

Թուրքիայում ապրիլի 17-ին գումարվելու է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկման հարցերից է լինելու երկրում արտակարգ դրության պահպանման հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին A Haber-ի հետ զրույցում հայտնել է փոխվարչապետ Նուրեթթին Ջանիքլին:

«Ազգային անվտանգության խորհրդում կքննարկվի արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը»,- հայտնել է նա:

Թուրքիայի փոխվարչապետը բացառել է հանրաքվեից հետո արտահերթ ընտրություն անցկացնելու հնարավորությունը` ասելով, որ նման հարց խորհրդի օրակարգում ընդգրկված չէ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում