Սիրիայի խնդրի շուրջ ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ ՄԱԿ-ի հանդիպումը պլանավորված է Ժնեւում ապրիլի 24-ին

Սիրիայի խնդրի շուրջ ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ ՄԱԿ-ի հանդիպումը պլանավորված է Ժնեւում ապրիլի 24-ին

Ապրիլի 24-ին Ժնեւում պլանավորված է Սիրիայի խնդրի շուրջ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը: Ինչպես սպասվում է, հանդիպմանը Ռուսաստանը կներկայացնի ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գենադի Գատիլովը, ինչի մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական մի աղբյուր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Հանդիպումը նախնական կարգով պլանավորված է ապրիլի 24-ին»,– նշել է գործակալության զրուցակիցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում