ՄԱԿ-ի կենտրոնակայանում լիցքավորման կայաններ են տեղակայել Էլեկտրամոբիլների համար

ՄԱԿ-ի կենտրոնակայանում լիցքավորման կայաններ են տեղակայել Էլեկտրամոբիլների համար

ՄԱԿ-ը, որը վերջին տարիներին ավելի ու ավելի ակտիվորեն Է մասնակցում շրջակա միջավայրի պահպանության պայքարին, անցյալ շաբաթ Էլեկտրամոբիլների համար լիցքավորման հատուկ կայաններ Է տեղակայել Նյու Յորքի իր կենտրոնակայնում: Այժմ կազմակերպության դիվանագետները եւ քարտուղարության աշխատակիցներն աշխատանքային օրվա ընթացքում կկարողանան լիցքավորել իրենց փոխադրամիջոցը եւ դրանով անցնել 100 կիլոմետր եւ ավելի՝ կախված ավտոմոբիլի մոդելից:

Սարքերի բացման արարողությունը վարել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի նախագահ Փիտեր Թոմսոնը, որը հիշեցրել Է 2015 թվականին Նյու Յորքի գագաթնաժողովում հայտարարված կայուն զարգացման նպատակների մասին, որոնք նկատի ունեն պայքարը հանուն քաղաքներում օրի մաքրության եւ մատչելի, Էկոլոգիապես մաքուր Էներգետիկայի ապահովման:

Միավորված ազգերի կազմակերպության տվյալներով՝ ամեն տարի 33 տոկոսով աճում Է Էլեկտրա- եւ հիբրիդային ավտոմոբիլների շուկան: Համաշխարհային կազմակերպության ղեկավարությունում հուսով են, որ լիցքավորման սարքերի տեղակայումը ՄԱԿ-ի դիվանագտներին եւ աշխատակիցներին կդրդի «կանաչ» ավտոմոբիլներ նստել:
ՄԱԿ-ում բերում են այն հետազոտությունների տվյալները, որոնց համաձայն մարդիկ 20 անգամ ավելի հաճախ են Էլեկտրամոբիլ ձեռք բերում, եթե նրանց գրասենյակային համալիրում այն լիցքավորելու հնարավորության կա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում