«Չորրորդ իշխանութուն». Հովիկ Աբրահամյանը քաղաքական ակնկալիքներ ունի

«Չորրորդ իշխանութուն». Հովիկ Աբրահամյանը քաղաքական ակնկալիքներ ունի

Վերջին 10 օրվա մեջ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն երկու անգամ հայտարարել է, որ ամեն ինչ դեռ առջևում է՝ ակնարկելով, որ իրեն տեսնելու ենք տարբեր հարթակներում, որ ինքը չի պարտվել, որ կյանքն առջևում է։

«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ ՀՀԿ-ամերձ շրջանակներում փորձում են հասկանալ, թե ինչ քաղաքական ակնկալիքներ ունի Հովիկ Աբրահամյանն ու ինչպես է պատրաստվում «վերադառնալ»։ Շարքային ՀՀԿ-ականներին այս հարցն անհանգստացնում է այն առումով, որ շատերը մտածել են, թե Աբրահամյանի էջը փակված է, ըստ այդմ՝ չեն ջանացել հարաբերություններ պահել, դեռ մի բան էլ վատացրել են։

«Այս պահին Աբրահամյանի թևը որոշել է, թե ով է լինելու Արտաշատի քաղաքապետի թեկնածուն։ Չնայած այս որոշմանը՝ դեպքերն այնքան արագ են զարգանում այս երկրում, որ ոչինչ բացառել չի կարելի։ Մի խոսքով՝ Հովիկ Աբրահամյանը քաղաքական ծրագրեր ունի, և դա է պատճառը, որ նա ջանում է բաց թողնել քաղաքական նշանակության միջոցառումներից կարևորագույնները՝ ընտրությունները»,-հավելել է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում