«Հրապարակ». ԲՀԿ-ականներն անցել են «ջրի հատակը»

«Հրապարակ». ԲՀԿ-ականներն անցել են «ջրի հատակը»

«Հրապարակ»-ը գրել է. «ԲՀԿ-ում բոլորն անցել են «ջրի հատակը», որևէ մեկը որևէ հարցի չի պատասխանում, մանավանդ՝ Նապոլեոն Ազիզյանի հետ կապված սկանդալից հետո: Ի դեպ, Ազիզյանի ԱԺ չգնալու պատճառներից է ոչ միայն նրա տարիքը, այլև այն, որ պարտավորությունները չի կատարել՝ ծախսել է Ծառուկյանի տրամադրած գումարները, սակայն չի բերել այնքան ձայն, որքան խոստացել էր:

Վերջինիս հետ լուրջ զրույց է տեղի ունեցել ինքնաբացարկի դիմումից հրաժարվելու «առնչությամբ», ասվել է, որ «խաղի կանոններ» է խախտել: Ըստ այդմ, պառլամենտ կմտնի Վահե Էնֆիաջյանը: Ի դեպ, որոշված է նաև Արարատ Զուրաբյանի հարցը՝ նա ևս չի լինի ԱԺ-ում: Նշենք, որ այս օրերին ԲՀԿ-ականները խուսափում են շփվել ոչ միայն լրագրողների, այլև միմյանց հետ՝ բոլորը տագնապի մեջ են ու սպասողական»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում