Էրդողանը ԵԱՀԿ-ն կոչ է արել «չափը ճանաչել»

Էրդողանը ԵԱՀԿ-ն կոչ է արել «չափը ճանաչել»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին զայրացրել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ ԵԱՀԿ դիտորդական առաքելության կազմած զեկույցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, նախագահական նստավայրում կազմակերպված միջոցառման ժամանակ Էրդողանը կոչ է արել ԵԱՀԿ-ին «չափը ճանաչել»:

«Եվրոպայում ԵԱՀԿ կոչվող մի կազմակերպություն կա: Այժմ սրանք մի զեկույց են պատրաստում, թե «Թուրքիայում ընտրություններն այսպես անցան, այնպես անցան»: Նախ և առաջ ձեր չափը ճանաչեք: Ձեր պատրաստած այդ քաղաքական բովանդակությամբ զեկույցները մենք ոչ տեսել ենք, ոչ լսել, ոչ էլ գիտենք: Մենք շարունակելու ենք մեր ճանապարհը»,- ասել է Թուրքիայի նախագահը:

ԵԱՀԿ զեկույցի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը` անընդունելի համարելով այն որակումը, որ հանրաքվեն չի համապատասխանել միջազգային չափանիշներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում