ԵԱՏՄ եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի բանակցությունները շարունակվում են

ԵԱՏՄ եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի բանակցությունները շարունակվում են

Իրանի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի բանակցությունները շարունակվում են: «Արմենպրես»-ի հետ զրույցում Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը նշեց, որ դրանք բավական ինտենսիվ փուլում են: Օհանյանը հերքեց լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը, որի համաձայն` ՀՀ կառավարությունը «հետ կկանգնի» Հայաստան-Իրան սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծման գաղափարից: «Մոտ օրերս ականատես կլինենք ազատ տնտեսական գոտու շահագործողի հետ փաստաթղթի ստորագրմանը սահմանված կարգի համաձայն»,-հավելեց նախարարի մամուլի խոսնակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում