Ավստրալիան խստացրեց աշխատանքային այցագրերի տրամադրման պահանջները

Ավստրալիան խստացրեց աշխատանքային այցագրերի տրամադրման պահանջները

Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թեռնբուլը հայտարարել է կարճաժամկետ աշխատանքային այցագրերի վերացման եւ երկրում աշխատելու համար այցագրի ստացման պահանջների խստացման մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ավստրալացիները պետք է առավելություն ունենան Ավստրալիայում աշխատանք ստանալիս: Ուստի մենք վերացնում ենք թիվ 457 ձեւի այցագրերը՝ այն այցագրերը, որոնք օտարերկրացիներին թույլ են տալիս ժամանակավոր աշխատել մեր երկրում»,– հայտարարել է Թեռնբուլը տեսաուղերձում, որը զետեղված է Facebook սոցիալական ցանցի նրա Էջում:

Վարչապետի խոսքով՝ նոր այցագրերը կստանան «ամենալավ եւ առաջնակարգ» աշխատողները: Նա հավելել է, որ այդ փաստաթուղթն ստանալու համար անհրաժեշտ է անգլերենի ավելի լավ իմացություն, աշխատանքի փորձ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում