Մահապատժի վերականգնումը կլինի Թուրքիայի եվրոպական երազանքի վերջը. Գերմանիայի ԱԳ նախարար

Մահապատժի վերականգնումը կլինի Թուրքիայի եվրոպական երազանքի վերջը. Գերմանիայի ԱԳ նախարար

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը նախազգուշացրել է Թուրքիային մահապատժի վերականգնման հնարավորության առնչությամբ` նշելով, որ մահապատժի վերականգնումը կլինի «Անկարայի եվրոպական երազանքի վերջը»: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:

Գաբրիելն ընդգծել է, որ հենց Թուրքիայի շահերից է բխում Եվրամիությունից շատ չհեռանալը: «Մոտ ժամանակներս Եվրամիությանն անդամակցության վերաբերյալ որևէ որոշում օրակարգում չի լինելու»,- ասել է Գերմանիայի արտգործնախարարը` ընդգծելով, սակայն, որ Թուրքիան է որոշելու, թե որ ուղղությամբ շարունակի գնալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում