Թուրքիայում շարունակվում են բազմահազարանոց հանրահավաքները

Թուրքիայում շարունակվում են բազմահազարանոց հանրահավաքները

Թուրքիայի տարբեր քաղաքներում սահմանադրական հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո սկսված հանրահավաքները շարունակվել են նաև ապրիլի 17-ի երեկոյան: Հատկապես խոշոր բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Անթալիայում և Էսքիշեհիրում:

Ցուցարարները հատկապես իրենց բողոքն են հայտնել այն փաստի առնչությամբ, որ Բարձրագույն ընտրական հանձնաժողովը վավեր է ճանաչել անհրաժեշտ դրոշմակնիք չունեցող քվեները: Նրանք պահել են պաստառներ` «Ոչ, մենք ենք հաղթելու» գրությամբ` պահանջելով չեղյալ համարել հանրաքվեի արդյունքները:

Թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականի տեղեկություններով` Իզմիրում և Անթալիայում կազմակերպված ցույցերի ժամանակ մեծ թվով մարդիկ են ձերբակալվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում