Մոսուլում ոչնչացվել է ԻՊ-ի պարագլուխներից մեկը

Մոսուլում ոչնչացվել է ԻՊ-ի պարագլուխներից մեկը

Արեւմտյան Մոսուլում իրաքցի ուժայինների ծավալած գործողության ընթացքում ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դաշտային հրամանատար, հավանաբար Ռուսաստանի քաղաքացի Աբու Խաջեր ար Ռուսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Մոսուլի ռազմարշավին մասնակցող համերկրային ոստիկանության հրամանատար գեներալ Ռայիդ Շաքեր Ջոուդաթը: 

ԻՊ-ի հրամանատարության անդամ հանդիսացող Աբու Խաջեր ար Ռուսին սպանվել է Մոսուլի արեւմտյան մասի Էս Սաուրա շրջանում արմատականների դիրքերի հրետակոծման հետեւանքով: Հարձակման ընթացքում ուժայիններին նաեւ հաջողվել է հսկողություն հաստատել Մոսուլում ԻՊ-ի «առողջապահության դեպարտամենտի» նկատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում