Թուրքիայում ոստիկանների և դատավորների տեղափոխող ուղղաթիռ է ընկել

Թուրքիայում ոստիկանների և դատավորների տեղափոխող ուղղաթիռ է ընկել

Թուրքիայի Թունջելի (նախկին Դերսիմ) շրջանում 12 մարդու տեղափոխող ուղղաթիռ է ընկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Ուղղաթիռի ներսում եղել են 7 ոստիկան, երկու դատավոր և անձնակազմի երեք անդամ: Դեպքի վայր են մեկնել որոնողափրկարարական թիմեր:

Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ այս պահին չեն հաղորդվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում