Էրդողանի` ԵՄ-ի անդամակցությունը դադարեցնելու մասին հայտարարությունը սպառնալիք է. Լևոն Հովսեփյան

Էրդողանի` ԵՄ-ի անդամակցությունը դադարեցնելու մասին հայտարարությունը սպառնալիք է. Լևոն Հովսեփյան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ԵՄ-ի անդամակցությունը դադարեցնելու մասին հայտարարությունը սպառնալիք է: Այս մասին Երևանում կազմակերպված քննարկմանը նշեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

«Առաջին անգամ չէ, որ Էրդողանը հայտարարում է ԵՄ-ի անդամակցությունը դադարեցնելու մասին: Էրդողանի կողմից նման հայտարարությունը սպառնալիք է և հստակ կիրառվում է ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար: Ես կարծում եմ, որ այս փուլում Թուրքիայի իշխանությունները հակված են դիվիդենտներ ստանալու: Դժվար է պատկերացնել անդամակցության գործընթացը դադարեցնելուն ուղղված հանրաքվեի անցկացում: Որքան էլ հարցեր լինեն, միևնույն է Եվրոպան-Թուրքիայի համար կարևոր գործընկեր է, և հարաբերությունների խզումը կարող է աղետաբեր լինել Թուրքիայի համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում