Թուրքիայի ազգայնական կուսակցության շարքերը շարունակում են նոսրանալ

Թուրքիայի ազգայնական կուսակցության շարքերը շարունակում են նոսրանալ

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) անդամները հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո շարունակում են լքել կուսակցության շարքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը հայտնում է, որ կուսակցությունից հեռանալու մասին դիմումները գլխավոր խորհրդին են ներկա յացրել Թամեր Աքքալը և Էնգին Քաբադաղը:

Նրանք հայտարարել են, որ կուսակցությունից հեռանալու մասին որոշում են կայացրել, քանի որ ԱՇԿ քաղաքականությունը սկսել է հակասել այն սկզբունքներին, որոնց նրանք ի սկզբանե հետևել են:

Ապրիլի 17-ին նման որոշումներ էին կայացրել ԱՇԿ ևս երեք անդամներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում