Ֆրանսիայում երկու մարդ է ձերբակալվել ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով. BFMTV

Ֆրանսիայում երկու մարդ է ձերբակալվել ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով. BFMTV

Ֆրանսիայում ապրիլի 18-ի առավոտյան երկու մարդ է ձերբակալվել, որոնք մտադրվել էին ահաբեկչական գործողություններ կատարել նախընտրական արշավի շրջանում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 18-ին հայտնել է BFMTV հեռուստաալիքն ըստ այն տվյալների, որոնք ստացվել են Ներքին անվտանգության գլխավոր վարչությունից:

«Ահաբեկչական գործողության նախապատրաստման կասկածանքով ձերբակալումն այսօր առավոտյան կատարվել է Մարսելում: Ձերբակալվածները 1993 թվականի եւ 1987 թականի ծնունդ են»,- ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: Հեռուստաալիքի տվյալներով՝ «պարզվել է, որ ծայրահեղականները որոշում էին ընդունել ահաբեկչական գործողություն իրականացնելու մասին, սակայն նրանք դեռ չեն ընտրել, թե Ֆրանսիայի նախագահի 11 թեկնածուներից որ մեկի դեմ»:

Ըստ որում երկու ձերբակալվածներն էլ, ինչպես նշվում է, արդեն հայտնի են եղել իրավապահ մարմիններին որպես արմատական իսլամիստներ:

Երկրի նոր նախագահի ընտրությունները տեղի կունենան երկու փուլով՝ ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում