Մեկնարկել է գարնանացանը

Մեկնարկել է գարնանացանը

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում ապրիլի երկրորդ կեսից սկսվել եւ ընթանում են գարնանացանի աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, գարնանացանը հիմնականում մեկնարկել է Վարդենիսի տարածքի համայնքներում: Առայժմ հիմնականում կատարվում է գարնանացան գ արու ցանք եւ կորնգանի ենթացանք: Նախնական տվյալներով ՝ Վարդենիսի տարածքի համայքներում արդեն կատարվել է մինչեւ քանի հարյուր հեկտար գարնանացան գարու ցանք եւ կորնգանի ենթացանք: Շարունակվում է գյուղացիական տնտեսություններին պետության կողմից սուբսիդավորված պարարտանյութերի եւ սերմացուների տրամադրման գործընթացը:Կարտոֆիլի, բանջարբոստանային այլ մշակաբույսերի եւ ընդավոր բույսերի ցանքը կսկսվի ավելի ուշ: Մեծ Մասրիկի գյուղապետարանից ստացված տեղեկության համաձայն՝ վերջին երկու օրերի ընթացքում Մեծ Մասրիկի տնտեսություններում արդեն կատարվել է մոտ 100 հեկտար գարու ցանք: Այստեղ նախատեսվում է գարու ցանքերը՝ կորնգանի ենթացանքով, հասցնել մինչեւ 300 հեկտարի: Նորակերտի գյուղապետարանից ստացված տվյալներով՝ այստեղիտնտեսություններում եւս արդեն կատարվել է մոտ 150 հեկտար գարու ցանք: «Մեզ մոտ նախատեսված է գարու ցանքը կատարել մոտ 300 հեկտարի վրա: Եղանակային բարենպաստ պայմանների դեպքում առաջիկա մի քանի օրերի ընթացքում կավարտենք գարու ցանքը եւ կնախապատրաստվենք մյուս մշակաբույսերի ցանքին: Եղած տեխնիկական միջոցները բավարար են գարնանացանը ժամանակին ավարտելու համար»,-նշեց Նորակերտի գյուղապետ Գերասիմ Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում